Новостная лента..

Связи

Компании

Для «Armenian stories» не указаны Связи с другими Компаниями в разделе «Связи»

Персоны

Сроки Проекта:
2014-01-25 - 2014-02-25



 


www.HayStory.com կայքը նախատեսված է քարտեզի վրա, կոնկրետ վայրերին կապված, հետաքրքիր պատմությունների միասնական դաշտը ստեղծելու համար: HayStory.com կայքը դա օգտատերերի կողմից ստեղծված բոլորին մատչելի մի բազա է, որտեղ տեղ են գտել հետաքրքիր պատմություններ Արեւմտյան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ջավախքի, Նախիջեւանի եւ Հայաստանի մասին, այնտեղ ապրող մարդկանց մասին, համահայկական շաժումների ժամանակ պատահած դեպքերի մասին:
   Ցանկացած անձ, ով ունի հետաքրքիր պատմություն, որը կցանկանար պատմել բոլորին, մուտքագրումից հետո կարող է վերբեռնել դրանք կայք: Մուտքագրվել կարելի է ինչպես կայքում գրանցվելուց հետո, այնպես էլ սոցիալական ցանցերի մուտքային տվյալներով:   Պատմություններին վերաբերվող պահանջներին խնդրում ենք ծանոթանալ FAQ բաժնում:
Պատմություն ավելացնելիս պետք է նշել`
1.      Պատմության վերնաքիրը:
2.      Տեղը քարտեզի վրա:
3.      Պատմության թեման (թե որ տեղանքի հետ է կապված Պատմությունը):
4.      Պատմությանը վերաբերվող լուսանկար:
5.      Պատմության բովանդակությունը (Պատմության բովանդակության վերջում խնդրում էնք նշել աղբյուրը):
Այս տվյալներից պարտադիր են միայն «Պատմության բովանդակությունը» եւ «Տեղը քարտեզի վրա»:
Մուտքագրված օգտատերերը կարող են նաև մեկնաբանել տեղադրված Պատմություններն ու օգտատերերի մեկնաբանությունները:

Եթե Դուք համաձայն չեք տեղադրված Պատմություն, տեղադրման վայրի կամ այլի հետ, այդ մասին կարող եք գրել Ձեր մեկնաբանություններում:
Դիտումների, Պատմությունների և արված մեկնաբանությունների քանակների  արդյունքներով, կայքում ստեղծվում են վարկանիշեր`
1.      Պատմությունների վարկանիշ ըստ դիտումների
2.      Պատմությունների վարկանիշ ըստ մեկնաբանությունների
3.      Օգտատերերի վիճակագրություն ըստ ավելացված Պատմությունների
4.      Օգտատերերի վիճակագրություն ըստ մեկնաբանությունների
www.HayStory.com կայքը ոչ կոմերցիոն է և ստեղծված է օգտատերերին hայկական աշխարհի եւ աճնտեղ ապրած մարդկանց մասին հետաքրքիր պատմությունները ու հաճելի կոլորիտը ներկայացնելու համար:
Կայքի զարգացմանն ուղղված կոնստրուկտիվ առաջարկները ողջունելի են:
www.HayStory.com կայքին վերաբերվող բոլոր ցանկությունները, առաջարկները, նկատողություններն ու կարծիքները  կարելի է շարադրել ներքևում, կամ գրել HayStories@gmail.com հասցեին: